Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

18.05.2013

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԸ

17. 05. 2013թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ` ոստիկանության գնդապետ` Սարգիս Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տեսուչը` ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների բաժանմունքի աշխատակից` փոխգնդապետ Արտուշ Թամոյանը, ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն` Գոհար Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ՄԿԱԳՏՏ` Կարեն Դարբինյանը, X – XI դասարանների մի խումբ աշակերտներ:
Գնդապետ Մարտիրոսյանը աշակերտներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության դերի, կառուցվածքի, սկզբունքների, իրավական կարգավորումների մասին տեղեկություններ: Բանախոսները հորդորեցին աշակերտներին անտարբերություն չցուցաբերել շրջապատում կատարվող իրավախախտումների նկատմամբ, համագործակցել ոստիկանության հետ իրավախախտումների կանխարգելման աշխատանքներում, տեր կանգնել մեր համայնքի բարեկեցությանը: Աշակերտներին հուզող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:















Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets