Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

20.09.2013

«ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

19. սեպտեմբեր 2013թ.: Հայաստան: ՀՀ ԿԳՆ «Գյումրու  No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցառումների սրահում էին հավաքվել ուսուցչակազմն ու աշակերտակազմը, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից ու սփյուռքից: Հուշ-ցերեկույթը այս դպրոցի կամարների ներքո նվիրված էր 1983թ. հուլիսի 27-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կատարված 5 հայորդիների զոհաբերումը վերոհիշյալ պետության մեջ գտվնող թուրքական դեսպանատան ներսում, ասել է թե մատաղ ազատության բագինին: Զուգահեռ անցկացվեց նաեւ գործողության 30 ամյակին նվիրված Արա Նախշքարյանի  վերջերս հեղինակած «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի շնորհանդեսը եւ այդ մասին վկայող ֆիլմի ցուցադրումը, որը պատրաստել էր Արա Նախշքարյանն ու Լիլիթ Մնացականյանը:
Ստորեւ ներկայացնում ենք միջոցառումն ամբողջությամբ:

4 комментария:

  1. Արա ճան առիթն ունեցայ հետեւելու այս ծրագրին որն ներկայացուցած էիր դպրոցին մէջ, ինձ համար ալ կար շատ բան նոր ու ուսանելի հետաքրքիր: ԱՅՍ ՆԱՀԱՏԱԿ ՏՂԱՔԸ երբեւէ այսպիսին յիշատակութեան թէ ընդհանրապէս իրենց մեծ գործին այսքանին լայն տեղեկատւութիւն չէր ներկայացուած, սա գործը դուն ես որն կը բերես՛ որին համար պէտք է քեզ շնորհակալ ըլլայ իւրաքանչիւր գիտակից հայ: ԱՐԱ վարձքդ կատար, կը յուսամ թէ մեր կուսակցութեան մեխանիզմը տեղ մը լրջօրէն ընդառաջ գնայ սա տղոց ի պատշաճի յիշատակ ման գծով որպէսզի այս տղոց մեծ գործի յիշատակութիւնը գտնայ պետական արձագանք ու հովանի ու այդ սրահդ նաեւ ողողուի մատղաշ երեխեքով որոնց փոխանցուելու է օրուան պատգամը:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ սիրելի ընկեր: Եւ կիսում եմ մտահոգությունդ:
      Ուղակի ասեմ« որ այս ու նման տղաքի մասին պիտի տարվա 365 օրն էլ խոսվի որպեսզի արթնության կոչ լինի: Թե չէ մենք մենակ առիթից առիթ ենք հիշում ու հետո սկսում ենք մեղադրել այս կամ այն բարձրաստճանին: Մինչդեռ նրանք էլ պիտի ասեն թե էդ դուք նախ արեք հետո մեզանից պահանջեք: Ես իմ մասով անում եմ ու մնացածներից էլ պահանջելու բան ունեմ: Բայց սա պիտի լինի ոչ թե համակուսակցական այլ համապետական:

      Удалить
  2. Էսքան փորձություն ու տառապանք ունեցած ժողովրդին վայել չէ չճանաչել իր մեծերին, իր անձնազոհ սուրբ նահատակներին, իր բարձր արժեքներին: նրանք մեր մութ ճանապարհների լույսն են, նրանք թանկ են մեզ: Ինչ նրանք արել են մեր ուժերից վեր է երևի, որովհետև նրանք անհատ են, բացառիկ ու եզակի:Բայց կարծեմ վեր չէ մեր ուժերից հիշել նրանց, հավերժացնել, անմահացնել ու ապրեցնել և փոխանցել հետագա սերունդներին: Շնորհակալություն բոլոր, բոլորին, ովքեր դա անում են: Շնորհակալություն Արա Նախշքարյան հային, որ խավարի միջից վեր հանեց Լիզբոնի սուրբ նահատակների անձնազոհ սխրանքը և անմահացրեց նրանց:

    ОтветитьУдалить
  3. http://schoolcentres.blogspot.com/2013/09/blog-post_8220.html

    ОтветитьУдалить

ԷՋԵՐ

Blogger Widgets