Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

06.05.2014

ԲԱՑ ԴԱՍ. Կենսաբանություն


Մենդելի բացահայտած ժառանգական օրինաչափությունները
Մենդելի առաջին օրենք Հատկանիշների սերնդեսերունդ փոխանցման հետ կապված հարցերի առաջին փորձարարական ուսումնասիրությունները կատարվում էին դեռևս 18-րդ դարում։ Գիտնականները խաչասերում էին հատկանիշներով միմյանցից տարբերվող առանձնյակներին, ստանում խառը սերունդ և փորձում հասկանալ, թե ինչպես են ժառանգվում ծնողական հատկանիշները։
Մենդելի ուսումնասիրությունների հաջողությունը պայմանավորված էր ցուցաբերած երեք առանձնահատուկ մոտեցումներով՝ Նա հարմար առարկա ընտրեց։ Դա ոլոռն էր, որը համեմատաբար հեշտ մշակվող և զարգացման կարճ ժամանակահատված ունեցող բուսատեսակ էր։ Թեև բնական պայմաններում այն բազմանում էր ինքնափոշոտմամբ, փորձերի ժամանակ հեշտությամբ կարելի էր կանխել ինքնափոշոտումը՝ բույսը փոշոտելով մեկ այլ բույսի ծաղկափոշով։
Մենդելը առաջինը կիրառեց հետազոտման հստակ մարտավարություն՝ պարզից դեպի բարդ։ Փորձերում նա օգտագործեց այսպես կոչված մաքուր գծերին պատկանող օրգանիզմներ։
Միմյանցից մեկ կամ մի քանի հատկանիշներով տարբերվող օրգանիզմների խաչասերումն անվանում են հիբրիդացում, իսկ սերունդները՝ հիբրիդներ։ Եթե խաչասերվող օրգանիզմներն միմյանցից տարբերվում են միայն մեկ հատկանիշով, խաչասերումն անվանում են միահիբրիդային, երկու հատկանիշներով՝ երկհիբրիդային, բազմաթիվ հատկանիշններով։ Իսկ մեթոդն անվանվեց հիբրիդոլոգիական մեթոդ։
Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ 
Այն է Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկուհոմոզիգոտների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը։
Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների` իրենց հատկանիշներիը հաջորգ սերնդին փոխանցելու ունակությունը։ Ժառանգականությունը իրականանում է բազմացման միջոցով։ Դրան մասնակցում են գամետները` սեռական բազմացման ժամանակ և սոմատիկ բջիջները` անսեռ բազմացման ժամանակ։ Այս բջիջները կրում են, ոչ թե ապագան որգանիզմի մասին ինֆորմացիա այլ սեփական հատկանիշներ են գաղտագրում իրենց ԴՆԹ-ի մոլեկուլում։ Քանի որ միտոզի կամ մեյոզի ժամանակ կրոսինգովերի պահին կատարված գեների տրամախաչումը իմաստ ունենա և ձևավորվի ապագա սերունդի գենոֆոնդը։ Այս բջիջների հապլոիդ հավաքակազմի դեպքում այսինքն գամետներում մեկ գենը գաղտնադրում է միայն մեկ գեն, իսկ դիպլոիդ հավաքակազմի դեպքում այսինքն սոմատիկ բջիջներում երկու գենն է գաղտնագրում մեկ հատկանիշ։ Ընդ որում այդ գեները գտնվում են հոմոլոգ այսիքն զույգ քրոմոսոմների նույն հատվածում` լոկուսում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ։




















































































































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets