Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

11.11.2015

European Youth Parliament in Armenia

2015 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ՀՀԿԳՆ «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները մասնակցեցին «Եվրոպական պառլամենտական խորհրդի նիստ» ծրագրին:
Դպրոցից ընդգրկված են եղել թվով 14 աշակերտ XI հում. և XI տնտ. դասարաններից: Մեր դպրոցին հանձնարարված էր «Գործազրկությունը Գյումրի քաղաքում» թեման: Մրցույթի առաջին օրը ճանաչողական խաղերի միջոցով, բոլոր մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Այնուհետև մենք սկսեցինք պատրաստվել մրցույթին:
Պատրաստեցինք մեր ելույթը և կազմեցինք՝ մեզ հանձնարարված խնդրի լուծումը:
Օրվա վերջում մեր կազմած լուծումը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ մրցութային փուլը: Բոլոր 4 դպրոցները ներկայացրեցին իրենց լուծումները, որոնց գնահատական էին տալու հանձնաժողովի անդամները:
Մեր դպրոցի երեխաները կարողացան պատվով ներկայանալ և զբաղեցրեցին II պատվավոր հորիզոնականը:
Կից ներկայացնում ենք աշակերտների ցուցակը:












































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets