Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

19.12.2015

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ...

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» միջազգային օրը Գյումրու No 3 ավագ դպրոցում դպրոցի աշակերտակազմի, դպրոցի շրջանավարտների, մանկավարժական ինստիտուտի օտար լեզուներ բաժնի, դպրոցում պրակտիկա անցկացրած ուսանողուհիների եւ համայնքի կուռ ջանքերի շնորհիվ կայացավ ՀԱՄԵՐԳ-ՏՈՆԱՎԱՃԱՌ ցերեկույթը: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի տարբեր համայնքներից շահագրգիռ այն անհատները, ովքեր իրենց հոգու պարտքն էին համարել ինչ որ կերպով օգտակար լինեն մեր կողքին ապրող, բայց մեզանից անտեսված միայնակ ծերերին ու անապահով խավի երեխաներին:
Ակցիայի պատասխանատու Լուսինե Իկիլիկյանի խոսքով. -...Քանի դեռ գործում է մեր բանականությունը, պետք է օգնենք կարիքավորներին... Ահա այս մտածումով է, որ արդեն 5-6 տարի ավանդույթ է դարձել դպրոցում, օգնել նրանց ով ունի օգնության կարիքը: Ցերեկույթը համեմված էր քաղաքի երիտասարդ ու պատանի երաժիշտ կատարողների մեկնաբանություններով: Դասական, ջազ, ռոք, ազգային երգ-երաժշտության հնչյունների ներքո հիացած հանդիսատեսը, փորձեց ինչ որ կերպ ապրելով ապրեցնել այն սուրբ գաղափարախոսությունը, որ պարտավոր է իր տասանորդը պարզապես նվիրել, զոհաբերել բարեգործության բագինին... Միջոցառման սրահում անկյունին դրված դրամահավաքի համար նախատեսված արկղին էին մոտենում ներկաներն ու ամեն ինչ ի հանունի, իրենց դրամը նետում արկղը... Այստեղ առանձնացնենք Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի ներդրումը մեր ծրագրին, որ դպրոցի ներկայացուցչի ձեռքով զգալի դրամը նվիրաբերեց համընդհանուր գաղափարին... Ակցիայի մասնակիցների ձեռքերով պատրաստված ուտեստներն ու ձեռքի աշխատանքները սրահից քիչ հեռու ներկայացված էր տոնավաճառի տաղավարում... Սիմվոլիկ գնահատված քաղցրավենիքն ու մրգերը, գրքերն ու այլ ձեռագործ աշխատանքները,ներկաների ուշադրության կենտրոնում հայտնվեցին միջոցառման վերջնամասում եւ ամեն մեկն իր ուրույն մասնակցությամբ գնելով, իր համար ու իր աչքին հաճելի ապրանքը կարողացան ինչ որ կերպ օգնել ու աջակցել ծրագրի իրականացմանը: Ինչպես ակցիայի պատասխանատուն էր հայտարարել միջոցառման ընթացքում, թե նախ պիտի ակցիայի կազմակերպիչների ու հասարակության բոլոր անդամների (ովքեր կցանկանան ներկա գտնվել) ներկայությամբ պիտի բացվի արկղն ու ի ցույց ամենքի բարձրաձայն հաշվվի ամբողջ հասույթն ու որոշվի, թե ինչպես պիտի այն ծախսվի, եւ կամ սոցիալապես որ շերտերին պիտի հասցվի: Միջոցառման վերջում այդպես էլ արվեց: Հավաքվեցին խումբն ու ծրագրով հետաքրքրվածները: Արկղը բացելու պատիվը շնորհվեց դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ Կարեն Դարբինյանին: Մեկ-մեկ արկղից գումարը դուրս բերելով պարոն Դարբինյանն ու գերմաներենի ուսուցչուհի Լուսինե Իկիլիկյանը բարձրաձայն հայտնում էին գումարի չափը: Եվ այսպես, արկղը դատարկվեց. արկղում առկա էր ճիշտ 130 590 դրամ: կազմակերպիչները որոշեցին հավաքվել երկուշաբթի եւ ժամանակը երկարաձգել մինչեւ չորեքշաբթի, գումարի հետ հավաքելու նաեւ հագուստ, սնունդ, խաղալիք եւ ապա որոշել ուղղությունները, թե որը ում պիտի հասցվի: Շնորհակալություն բոլորին ու ամենքին,մեզ մենակ չթողնելու եւ կարիքավորների կողքին կանգնելու համար...














































































































































































































































1 комментарий:

ԷՋԵՐ

Blogger Widgets