Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

14.03.2017

ԻՆՉՊԵՍ ԱՆՀԱՍ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ ԵՍ ԻՄ ՄԱՍԻՍ ՍԱՐՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ

 (նվիրված Ե. Չարենցի ծննդյան 120-ամյակին)

            2017թ. մարտի 13-ին Գյումրու No3 ավագ դպրոցում՝ Xհում  դասարանում, Դաս-միջոցառում էր՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 120 ամյակին (ուսուցչուհի Կ. Լուլիկյան):
 Ուսուցչուհին ընտրել էր Ե. Չարենցի <<Տաղարան>> շարքը (այն բանաստեղծը նվիրել է իր կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին):
Դաս-միջոցառումը սկսվեց <<Մահվան տեսիլ>> գեղարվեստական ֆիլմից մի փոքրիկ կտորի դիտմամբ, այնուհետև խոսվեց Ստալինյան բռնապետական տարիների մասին՝ առնչվելով Չարենցի կենսագրության հետ: Ապա աշակերտները սկսեցին արտասանել <<Տաղարան>> շարքից բանաստեղծություններ՝ համապատասխան երգերի ուղեկցությամբ:
Աշակերտներից մեկը կերպարանավորել էր Ե. Չարենցին, մյուսը՝ միջնադարի մեծագույն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային, քանի որ Չարենցը իր <<Տաղարանում>> որպես կերպար՝ ընտրել էր Սայաթ-Նովային: Հետևաբար հնչեցին նաև Սայաթ-Նովայի տաղերից, երգվեց նրա երգերից: Դաս-միջոցառումը հագեցած էր, ինչպես արդեն ասացինք, ասմունքով, երգերով և պարով (Գալոյան Ջուլիետա):
Մասնակցում էր ողջ դասարանը: Աչքի ընկան Արտյոմ Վարոսյանը, Աստղիկ Հեքիմյանը, Ալլա Կոսեմյանը, Սուսաննա Գրիգորյանը, Ջուլիետա Գալոյանը, Սրբուհի Գրիգորյանը, Հովհաննես Գևորգյանը, Ալինա Խաչատրյանը, Նարինե Մարտիրոսյանը: Երգերի կատարմամբ հանդես եկավ մեր նախկին շրջանավարդ Հեղինե Ղարիբյանը: Ասմունքեց նաև 12-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյա Առաքելյանը:










Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets