Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

01.06.2013

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ 2013 թվական

24. 05. 2013թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ – ի բակում կազմակերպվել էր դպրոցի 2012 – 2013 ուստարվա վերջին դաս միջոցառումը: Մասնակցում էին դպրոցի VI – XII դասարանների աշակերտական հանրույթը, ուսուցչական և ծնողական հանրույթները, տնօրինությունը, հրավիրված այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն` Գ. Ալեքսանյանը, որը իր խոսքում շնորհավորեց բակում հավաքված աշակերտներին և մանկավարժներին 2012 - 2013
ուստարին բարեհաջող ավարտելու համար: Ապա հանդես եկան դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալներ` Ս. Բալասանյանը և Հ. Խաչատրյանը, ովքեր նախ և առաջ շնորհավորեցին դպրոցի XII դասարանցիներին դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ` ցանկանալով նրանց բարի ճանապարհ մեծ կյանքում և հորդորեցին աշակերտներին լավ հանդես գալ միասնական, ավարտական քննություններին, ապա ներկայացրեցին դպրոցի 2012 - 2013 ուստարվա ուսումնական մասով կատարված աշխատանքները: Հետո հանդես եկան դպրոցի տարբեր առարկայական մեթոդական միավորումների նախագաներ` Ն. Գևորգյանը, Ա. Սուքիասյանը, Ա. Իկիլիկյանը, գերմաներեն առարկայի ուսուցչուհի` Լ. Իկիլիկյանը, ովքեր ներկայացրեցին իրենց իսկ կողմից կատարված աշխատանքները 2012 - 2013 ուստարում: Ելույթ ունեցան նաև ՄԿԱԳՏՏ` Կ. Դարբինյանը և դպրոցի կազմակերպիչ` Մ. Մսրյանը, ովքեր ներկայացրեցին 2012 - 2013 ուստարում դպրոցում կատարված դաստիարակչական աշխատանքները, աշակերտների կողմից ձեռք բերված հաջողությունները դպրոցի ներսում և դպրոցից դուրս, որից հետո խրախուսանքի արժանացած աշակերտները դպրոցի տնօրենի անունից պարգևատրվեցին գովեստագրերով: Միջոցառումն ավարտվեց XII դասարանցիների կողմից ներկայացված գեղեցիկ երաժշտական համարներով:


















Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets