Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.05.2013

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 155

17. 05. 2013թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս գրականությունից: Այն կազմակերպել էր հայոց լեզու և գրականություն մեթոդական միավորման ուսուցչուհի` Գոհար Բեգլարյանը X բնագիտամաթեմատիկական – 2 դասարանի աշակերտների հետ համատեղ: Ներկա էին տնօրինության ներկայացուցիչներ, ուսուցիչներ, պրակտիկանտներ: 
Գեղեցիկ կահավորված դասասենյակը հուշում էր, որ դասի թեման Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման էր:
Տարբեր լրատվամիջոցներից եկել էին շնորհավորհելու պրն Շիրվանզադեին` ծննդյան 155 ամյակի առթիվ և նրա հետ հարցազրույց վարելու: Աշակերտներն ըստ սյուժեի բաղկացուցիչ մասերի վերլուծեցին դրաման, իսկ խմբային աշխատանքի միջոցով մեկնաբանեցին դրամայի թևավոր խոսքերը, դարձվածքներն ու շրջասույթները: Ունկնդիրներին գեղագիտական հաճույք պատճառեց «Անդրեաս Էլիզբաքյան և Մարգարիտ» դերային խաղը: Այնուհետև ուսուցչուհին T –աձև աղյուսակի միջոցով ցույց տվեց, թե ինչպե՞ս գավառական քաղաքից պատիվը թափանցեց արդյունաբերական քաղաք, և թե ո±րն է նրանց տարբերությունը: Դիտեցին հատված «Պատվի համար» դրամայից և ուշադրությունները սևեռեցին «Ոսկի երիտասարդության» վրա, որ մեր օրերում շատ տիպիկ է: Վերջում հետաքրքիր բանավեճի միջոցով աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես է ժամանակակից սերունդը՝ XXI դարի աշակերտը պատկերացնում պատիվ հասկացությունը, որն է ազգային, մարդկային և անհատական արժանապատվությունը: 
Ուսանելի, բազմաբովանդակ, դաստիարակիչ և ճանաչողական նշանակություն ունեցող դաս էր: Ուսուցչուհին կարողացավ ցույց տալ բուրժուական հասարակարգի արատավոր երևույթները, որտեղ փողի համար ոտնատակ են տալիս բոլոր սրբազան զգացմունքները:




































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets